13:47 25 հոկտեմբերի, 2026Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի եւս երեք ներկայացուցիչ դուրս մնաց տիտղոսի համար պայքարից։
72գ քաշային Աշոտ Խաչատրյանը մեկնարկում 8-3 հաշվով հաղթեց մոլդովացի Միխայ Պետիչին: 1/8 եզրափակչում Խաչատրյանը 0:9 հաշվով պարտվեց ուկրաինացի Պարվիզ Նասիբովին:
97 կգ քաշային Հայկ Խլոյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով առավելության հասավ մարոկկացի Համզա Բումադիենի նկատմամբ: 1/8 եզրափակչում Խլոյանը 0:8 հաշվով պարտվեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Մոհամադհադի Սարավիին:
Գերծանր քաշային Ռազմիկ Քուրդյանը վնասվածքի պատճառով հաժարվեց պայքարից:
Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն էր ստացել Եվրոպայի փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանը: 60 կգ քաշայինների սփոփիչ գոտեմարտում Ազաջանյանը 2:2 հաշվով զիջեց օլիմպիական փոխչեմպիոն աշխարհի առաջնության եւ Ասիայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր չինացի Ցաո Լիգոյին:
Հիշեցնենք, որ որակավորման փուլում Սուրեն Աղաջանյանը 9:6 հաշվով հաղթել էր վրացի Դիմիտրի Խաչիձեին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 4:12 հաշվով պարտվել էր Մ23 աշխարհի չեմպիոն, ճապոնացի Կոտո Գոմիին։
Հայ ըմբիշները կշարունակեն պայքարը բրոնզե մեդալների համար, եթե նրանց հաղթած ըմբիշները դուրս գան եզրափակիչ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.