13:05  ,  22 հոկտեմբերի, 2026

Իսպանիայի թագավորը Մեսիին հրավիրել է պաշտոնական ընթրիքի

«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր, աշխարհի չեմպիոն, 39-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հրավիրված է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի եւ թագուհի Լետիսիայի հետ պաշտոնական ընթրիքի, հաղորդում է Marca-ն։

Մեսին հոկտեմբերի 22-ին Իսպանիայի Օվիեդո քաղաքում կմասնակցի Աստուրիայի արքայադստեր մրցանակաբաշխությանը եւ կստանա սպորտային մրցանակը։

Օվիեդոյի Սպորտի պալատում Մեսին կհանդիպի դպրոցականների, ուսանողների եւ երկրպագուների հետ։

Միջոցառումներից անմիջապես հետո Մեսին կվերադառնա ԱՄՆ, որպեսզի մասնակցի «Ինտեր Մայամիի» հանդիպմանը «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դեմ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English