13:05 22 հոկտեմբերի, 2026«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր, աշխարհի չեմպիոն, 39-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հրավիրված է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի եւ թագուհի Լետիսիայի հետ պաշտոնական ընթրիքի, հաղորդում է Marca-ն։
Մեսին հոկտեմբերի 22-ին Իսպանիայի Օվիեդո քաղաքում կմասնակցի Աստուրիայի արքայադստեր մրցանակաբաշխությանը եւ կստանա սպորտային մրցանակը։
Օվիեդոյի Սպորտի պալատում Մեսին կհանդիպի դպրոցականների, ուսանողների եւ երկրպագուների հետ։
Միջոցառումներից անմիջապես հետո Մեսին կվերադառնա ԱՄՆ, որպեսզի մասնակցի «Ինտեր Մայամիի» հանդիպմանը «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դեմ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.