18:15  ,  21 հոկտեմբերի, 2026

Խուան Բալանտա. Մեծ հույս ունեմ, որ վաղն առաջին հաղթանակը կտանենք Եվրոպայի լիգայում

Մեծ հույս ունեմ, որ վաղը մեր առաջին հաղթանակը կտանենք Եվրոպայի լիգայում:

Այս մասին նախախաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» կոլումբացի կենտրոնական կիսապաշտպան Խուան Բալանտան:

Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի խաղում Հայաստանի չեմպիոնը հոկտեմբերի 22-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադշատում կընդունի հոլանդական «ԱԶ Ալկմարին»: 

«Եվրոպայի լիգայի երկրորդ տուրի «Յագելոնիայի» հետ խաղն անհաջող ստացվեց մեզ համար: Առաջին գոլից հետո գոլ բաց թողեցինք եւ չկարողացան վերահսկել խաղը: Կփորձենք վաղվա խաղում գոլ բաց չթողնել:

Այս պահին օպտիմալ մարզավիճակում եմ եւ կփորձեմ վաղվա խաղում օգնել մեր թիմին:

Մեզ համար բարդ է ամեն երեք օրը մեկ խաղ անցկացնել: Ունենք ընդարձակ կազմ, մարզիչն էլ կարողանում է ամեն ինչ անել, որ յուրաքանչյուր խաղում լավ կազմով ներկայանանք եւ ինտենսիվ խաղ ցուցադրենք:

Վաղը խաղալու ենք շատ ուժեղ թիմի դեմ: Եվրոպայի լիգայում շատ են շատ ուժեղ թիմերը: «ԱԶ Ալկմարը» հզոր թիմ է: Տրամադրված ենք այնպես, որ վայելենք վաղվա խաղը մեր մարզադաշտում երկրպագուների ներկայությամբ եւ նրանց հետ: Մեծ հույս ունեմ, որ վաղը մեր առաջին հաղթանակը կտանենք Եվրոպայի լիգայում:

Հայստանի առաջնությունը շատ բարձր մակարդակ ունի եւ շատ ինտենսիվ խաղեր են անցկացվում: Դա մեզ օգնում է մնալ մարզավիճակում:

Պատրաստվածությունը նույնն է ցանկացած խաղից առաջ, ինչպես Եվրոպայի լիգայի խաղերում, այնպես էլ Հայաստանի առաջնությունում: Տրամադրվածությունը նույն է երկու մրցաշարերում էլ՝ վաստակել հնարավորինս շատ միավորներ»,- ասաց Խուան Բալանտան:

Եվրոպայի լիգայի երկրորդ տուրի խաղում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում պարտվել էր լեհական «Յագելոնիային»՝ 1:3: Առաջին տուրի խաղում «Հանրապետականում» Մանուել Տուլիպայի գլխավորախ թիմը զիջել էր չեխական «Սպարտային»՝ 0:2:

«Արարատ-Արմենիա» - «ԱԶ Ալկմար» հանդիպումը հոկտեմբերի 22-ին կմեկնարկի 20։45-ին։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news