16:21  ,  21 հոկտեմբերի, 2026

Կիմիխը հոր մահվան պատճառով բաց կթողնի «Արսենալի» դեմ հանդիպումը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ավագ Ջոշուա Կիմիխը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպումն Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» դեմ։

«Մերձավոր ազգականի կորստի պատճառով Ջոշուա Կիմիխը չի ընդգրկվել «Արսենալի» դեմ խաղի հայտացուցակում։ Նրա ընտանիքի անունից խնդրում ենք հարգել նրա անձնական կյանքը և զերծ մնալ այս հարցի վերաբերյալ հետագա հարցումներից և հրապարակումներից։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ջոշուա Կիմիխին և նրա ընտանիքին»,- նշվում է գերմանական ակումբի հաղորդագրությունում։

Bild-ի տվյալներով՝ կիսապաշտպանի հայրը՝ Ջոշուա Բերտոլդը, մահացել է 57 տարեկանում։

«Բավարիա» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news