Անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը դարձավ «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ 6-րդ խաղացողին, որին հաջողվեց հեթ-տրիկի հեղինակ դառնալ Չեմպիոնների լիգայի խաղում։
Երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 5:1 հաշվով հաղթել է հունական ԱԵԿ-ին։
Նախկինում «Մանչեսթեր Սիթիից» Չեմպիոնների լիգայում հեթ-տրիկ են գրանցել Սերխիո Ագուերոն, Ալվարո Նեգրեդոն, Գաբրիել Ժեզուսը, Ռահիմ Ստերլինգը եւ Էրլինգ Հոլանդը։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Ֆոդենը մասնակցել է 2 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Անգլիայի Պրեմիեր լիգայում նա մասնակցել է 5 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանում։
Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» նոյեմբերի 4-ին կմրցի գերմանական «ՌԲ Լայպցիգի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:07 , 21 հոկտեմբերի
14:11 , 21 հոկտեմբերի
13:33 , 21 հոկտեմբերի
13:06 , 21 հոկտեմբերի
12:40 , 21 հոկտեմբերի 
12:02 , 21 հոկտեմբերի 
11:33 , 21 հոկտեմբերի
11:04 , 21 հոկտեմբերի
10:37 , 21 հոկտեմբերի 
10:02 , 21 հոկտեմբերի