13:06 21 հոկտեմբերի, 2026Անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը դարձավ «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ 6-րդ խաղացողին, որին հաջողվեց հեթ-տրիկի հեղինակ դառնալ Չեմպիոնների լիգայի խաղում։
Երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 5:1 հաշվով հաղթել է հունական ԱԵԿ-ին։
Նախկինում «Մանչեսթեր Սիթիից» Չեմպիոնների լիգայում հեթ-տրիկ են գրանցել Սերխիո Ագուերոն, Ալվարո Նեգրեդոն, Գաբրիել Ժեզուսը, Ռահիմ Ստերլինգը եւ Էրլինգ Հոլանդը։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Ֆոդենը մասնակցել է 2 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Անգլիայի Պրեմիեր լիգայում նա մասնակցել է 5 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանում։
Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» նոյեմբերի 4-ին կմրցի գերմանական «ՌԲ Լայպցիգի» հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.