Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն արժանացել է ֆրանսիական Onze Mondial պարբերականի Onze d’Or մրցանակին։
Դափնեկիրը որոշվում է երկրպագուների քվեարկությամբ։ Մբապեն եզրափակիչ եռյակում հետ է թողել Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի կիսապաշտպաններ Ժոաու Նեւեշին եւ Խվիչա Կվարացխելիային։ Մբապեն ստացել է ձայների 48,2 տոկոսը, Նեւեշը՝ 11,9 տոկոսը, Խվիչա Կվարացխելիան՝ 10,8 տոկոսը։
Հնգյակում են նաեւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը (9,7 տոկոս) եւ Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը (4,4 տոկոս)։
2025-ին այս մրցանակին արժանացել էր ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:06 , 19 հոկտեմբերի
21:18 , 19 հոկտեմբերի
21:09 , 19 հոկտեմբերի
20:12 , 19 հոկտեմբերի
19:03 , 19 հոկտեմբերի 
18:06 , 19 հոկտեմբերի
17:01 , 19 հոկտեմբերի
16:11 , 19 հոկտեմբերի
15:04 , 19 հոկտեմբերի
14:02 , 19 հոկտեմբերի