15:04  ,  19 հոկտեմբերի, 2026

Էմիլիանո Մարտինեսը վիրահատվել է

Լոնդոնի «Չելսիի» արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսն Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում «Էվերտոնի» պաշտպան Ջերարդ Բրենթուվեյթի հետ բախումից հետո վիրահատվել է։

«Դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը հաջողությամբ վիրահատվել է ծնոտի կոտրվածքից հետո։ Մարտինեսը վնասվածք էր ստացել շաբաթ օրը «Հիլ Դիքինսոն» մարզադաշտում «Էվերտոնի» դեմ հանդիպման (2:0) երկրորդ խաղակեսում տեղի ունեցած բախման ժամանակ։

Մարտինեսը տեղափոխվել էր հիվանդանոց՝ լրացուցիչ հետազոտությունների համար, որոնք հաստատել են ծնոտի կոտրվածքը: Այն պահանջում էր վիրահատական միջամտություն։

«Չելսիում» բոլորը մաղթում են Էմիլիանոյին արագ ապաքինում և կաջակցեն նրան վերականգնման ամբողջ ընթացքում»,- նշվում է լոնդոնյան ակումբի հաղորդագրությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print