21:09  ,  19 հոկտեմբերի, 2026

«Ալ Ահլին» հաղթեց, Սպերցյանը մասնակցեց մրցախաղին

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 10-րդ տուրում «Ալ Ահլին» հյուրընկալվեց «Ալ Ֆեյհային» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն «Ալ Ահլիի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց ավելացված ժամանակում։

«Ալ Ահլին» 18 միավորով չորրորդն է։

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 10-րդ տուր

«Ալ Ֆեյհա» - «Ալ Ահլի»՝ 2:3

Ուգո Մոուրա, 45, Ջեյսոն, 65 – Արտյոմ Բոնդարենկո, 45+3, 70, Ֆիրաս Ալ Բուրայկան, 59, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում