21:18 19 հոկտեմբերի, 2026Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն արժանացել է ֆրանսիական Onze Mondial պարբերականի Onze d’Or մրցանակին։
Դափնեկիրը որոշվում է երկրպագուների քվեարկությամբ։ Մբապեն եզրափակիչ եռյակում հետ է թողել Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի կիսապաշտպաններ Ժոաու Նեւեշին եւ Խվիչա Կվարացխելիային։ Մբապեն ստացել է ձայների 48,2 տոկոսը, Նեւեշը՝ 11,9 տոկոսը, Խվիչա Կվարացխելիան՝ 10,8 տոկոսը։
Հնգյակում են նաեւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը (9,7 տոկոս) եւ Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը (4,4 տոկոս)։
2025-ին այս մրցանակին արժանացել էր ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.