16:35  ,  18 հոկտեմբերի, 2026

ԱԱ․ Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակիչում են (տեսանյութ)

Հայաստանի բոլոր ներկայացուցիչները դուրս է եկել Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության  եզրափակիչ։

Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը եւ Մամիկոն Խաչատրյանը կշարունակեն պայքարը մեդալների համար։

Օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիչ Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում երկու ցատկերի հանրագումարում վաստակել էր 14.633 միավոր:

Նա որակավորման փուլում երկրորդն է։ 

Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը օղակների վարժության եզրափակիչ է դուրս եկել 4-րդ տեղից: Որակավորման փուլում նա վաստակել էր 14.233 միավոր:

Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչ է դուրս եկել առաջին տեղից: Որակավորման փուլում նա վաստակել էր 14.933 միավոր: Նույն վարժությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը 4-րդն է որակավորման փուլում (14.733 միավոր):

Եզրափակիչները տեղի կունենան հոկեմբերի 24-25-ին: 

Արթուր Ավետիսյանի, Համլետ Մանուկյանի եւ Մամիկոն Խաչատրյանի մասնակցությամբ օղակների եւ նժույգ թափերի վարժությունների եզրափակիչները կանցկացվեն հոկտեմբերի 24-ին: Օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկրորդ անգամ կփորձի նվաճել հոկտեմբերի 25-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում