23:34  ,  17 հոկտեմբերի, 2026

ՈւԵՖԱ Զարգացման գավաթ․ Հայաստանի Մ-15 թիմը հաղթեց Կոսովոյի հասակակիցներին

Բուլղարիայում շարունակվում է ՈւԵՖԱ Զարգացման գավաթի մրցաշարը։

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 15 տարեկանների հավաքականը 2-րդ տուրում 2։0 հաշվով հաղթեց Կոսովոյի հասակակիցներին։ Հայաստանի թիմից դուբլի հեղինակ դարձավ Մարտին Սարգսյանը։ 

Արման Առաքելյանի գլխավորած թիմը վերջին՝ 3-րդ տուրում կհանդիպի Մոլդովայի հասակակիցներին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում