13:57 17 հոկտեմբերի, 2026Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում հոկտեմբերի 13-ից մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտնում Հայաստանի ներկայացուցիչները, որոնք կմասնակցեն առանձին գործիքների որակավորման փուլին: Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից աշխարհի առաջնության մրցահարթակում մեդալների համար կպայքարեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը եւ Մամիկոն Խաչատրյանը:
Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիր Արթուր Դավթյանը կմասնակցի հենացատկի վարժության որակավորման փուլին:
Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը կմրցի օղակների վարժության որակավորման փուլում:
Աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը կպայքարեն նժույգ թափեր վարժության եզրափակիչ դուրս գալու համար:
Հայաստանի թիմը հանդես կգա երկրորդ ենթախմբում, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:10-ից:
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության վերջին նախապատրաստական փուլն անցել է Գերմանիայում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.