12:41 17 հոկտեմբերի, 2026Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել Մոսկվայում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
«Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության:
Այս պահին աշխարհի քառակի չեմպիոնը հետվիրահատական շրջան է անցնում, որից հետո կվերադառնա մարզումներին:
Առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթենք «Ճերմակ Արջին»
Մրցագորգը քեզ է սպասում, Արթու՛ր», - նշված է ՀԸՖ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որն Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու։ Ավելի վաղ ֆեդերացիան հայտարարել էր, որ օլիմպիական չեմպիոնը վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
Եվրոպայի 7-ակի չեմպիոնն այս տարի բաց էր թողել նաեւ Եվրոպայի առաջնությունը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.