Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի խաղում հյւորընկալվեց լեհական «Յագելոնիային»: Բելոստոկի «Չորտեն Արենայում» անցկացված խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը պարտվեց 1:3 հաշվով:
11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան, Գվինեա Բիսաուն ներկայացնող Զիդան Բանժակին, որին փոխանցում կատարեց ֆրանսիացի կիսապաշտպան Կարլիերը:
Զիդան Բանժակին «Յագելոնիայի» դարպասը գրավելուց հետո վնասվածք ստացավ: Նրան փոխարինեց Հայաստանի հավաքականի հարձակվող Ժիրայր Շաղոյանը:
13-րդ րոպեին լեհ կիսապաշտպան Կամիլ Յոժվիակը հավասարեցրեց հաշիվը:
38-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Ռոդրիգո Կոնսեսիաոն կրկնապատկեց «Յագելոնիայի» առավելությունը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Յագելոնիայի» կազմում աչքի ընկավ Ուսմանե Սոուն:
Հաջորդ տուրում «Արարատ-Արմենիան» հոկտեմբերի 22-ին կընդունի հոլանդական «ԱԶ Ալկմարին»։
Եվրոպայի լիգա, հիմնական փուլ, երկրորդ տուր
«Յագելոնիա» (Լեհաստան) - «Արարատ-Արմենիա» (Հայաստան)` 3:1 (տեսանյութ)
Կամիլ Յոժվիակ, 13, Ռոդրիգո Կոնսեսիաո, 38, Ուսմանե Սոու, 50 - Զիդան Բանժակի, 11
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:04 , 16 հոկտեմբերի 
01:34 , 16 հոկտեմբերի
01:29 , 16 հոկտեմբերի
01:04 , 16 հոկտեմբերի 
00:55 , 16 հոկտեմբերի 
23:55 , 15 հոկտեմբերի
23:28 , 15 հոկտեմբերի 
22:34 , 15 հոկտեմբերի
21:57 , 15 հոկտեմբերի
11:07 , 15 հոկտեմբերի