00:55 16 հոկտեմբերի, 2026Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի խաղում հյւորընկալվեց լեհական «Յագելոնիային»: Բելոստոկի «Չորտեն Արենայում» անցկացված խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը պարտվեց 1:3 հաշվով:
11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան, Գվինեա Բիսաուն ներկայացնող Զիդան Բանժակին, որին փոխանցում կատարեց ֆրանսիացի կիսապաշտպան Կարլիերը:
Զիդան Բանժակին «Յագելոնիայի» դարպասը գրավելուց հետո վնասվածք ստացավ: Նրան փոխարինեց Հայաստանի հավաքականի հարձակվող Ժիրայր Շաղոյանը:
13-րդ րոպեին լեհ կիսապաշտպան Կամիլ Յոժվիակը հավասարեցրեց հաշիվը:
38-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Ռոդրիգո Կոնսեսիաոն կրկնապատկեց «Յագելոնիայի» առավելությունը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Յագելոնիայի» կազմում աչքի ընկավ Ուսմանե Սոուն:
Հաջորդ տուրում «Արարատ-Արմենիան» հոկտեմբերի 22-ին կընդունի հոլանդական «ԱԶ Ալկմարին»։
Եվրոպայի լիգա, հիմնական փուլ, երկրորդ տուր
«Յագելոնիա» (Լեհաստան) - «Արարատ-Արմենիա» (Հայաստան)` 3:1 (տեսանյութ)
Կամիլ Յոժվիակ, 13, Ռոդրիգո Կոնսեսիաո, 38, Ուսմանե Սոու, 50 - Զիդան Բանժակի, 11
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.