09:25  ,  13 հոկտեմբերի, 2026

Մ23 ԱԱ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը կպայքարեն տիտղոսների համար (տեսանյութ)

Լաս Վեգասում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Գասպար Տերտերյանը եւ Մարտիկ Պետրոսյանը փայլուն հաղթանակներով դուրս են եկել եզրափակիչ եւ կպայքարեն տիտղոսների համար:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ-20 աշխարհի չեմպիոն, Գասպար Տերտերյանը 72 կգ քաշայինների կիսաեզրափակիչում 3:2 հաշվով առավելության հասաց կոլումբացի Նիլսոն Անգուլոյի նկատմամբ:  

Տերտերյանը պայքարը սկսել է մեկնարկային 1/8 եզրափակիչում, որտեղ 3:1 հաշվով պարտության էր մատնել վրացի Նիկա Բրոլաձեին: Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը ժամանակից շուտ 9:0 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել տարավ Ռուսաստանը ներկայացնող 23-ամյա Մագոմեդ Բարախոեւի նկատմամբ:

82 կգ քաշային Մարտիկ Պետրոսյանը կիսաեզրափակիչում 3:2 hաշվով պարտության մատնեց շվեդ Ալեքսանդր Յոհանսոնին:

Եզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենան հոկտեմբերի 13-ի լույս 14-ին Երեւանի ժամանակով 05:30-ից: 

Պետրոսյանը մեկնարկային գոտեմարտում 10:2 հաշվով հաղթել է սերբ Օգնեն Յակովլեվիչին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 3:2 հաշվով պարտության մատնեց  ուզբեկ Ազիմջոն Սատուլաեւին, քառորդ եզրափակիչում 1:1 հաշվով առավելության հասավ ղրղզ Էրլան Մարսուլուի նկատմամբ:

Ոսկե մեդալի համար գոտեմարտում Գասպար Տերտերյանը կմրցի Ղազախստանի ներկայացուցիչ Յուսուֆ Աշրապովի հետ:

Մարտիկ Պետրոսյանի մրցակիցը կլինի Իրանի ներկայացուցիչ Էսմայիլ Մոհմեդին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news