09:25 13 հոկտեմբերի, 2026Լաս Վեգասում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Գասպար Տերտերյանը եւ Մարտիկ Պետրոսյանը փայլուն հաղթանակներով դուրս են եկել եզրափակիչ եւ կպայքարեն տիտղոսների համար:
Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ-20 աշխարհի չեմպիոն, Գասպար Տերտերյանը 72 կգ քաշայինների կիսաեզրափակիչում 3:2 հաշվով առավելության հասաց կոլումբացի Նիլսոն Անգուլոյի նկատմամբ:
Տերտերյանը պայքարը սկսել է մեկնարկային 1/8 եզրափակիչում, որտեղ 3:1 հաշվով պարտության էր մատնել վրացի Նիկա Բրոլաձեին: Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը ժամանակից շուտ 9:0 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել տարավ Ռուսաստանը ներկայացնող 23-ամյա Մագոմեդ Բարախոեւի նկատմամբ:
82 կգ քաշային Մարտիկ Պետրոսյանը կիսաեզրափակիչում 3:2 hաշվով պարտության մատնեց շվեդ Ալեքսանդր Յոհանսոնին:
Եզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենան հոկտեմբերի 13-ի լույս 14-ին Երեւանի ժամանակով 05:30-ից:
Պետրոսյանը մեկնարկային գոտեմարտում 10:2 հաշվով հաղթել է սերբ Օգնեն Յակովլեվիչին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 3:2 հաշվով պարտության մատնեց ուզբեկ Ազիմջոն Սատուլաեւին, քառորդ եզրափակիչում 1:1 հաշվով առավելության հասավ ղրղզ Էրլան Մարսուլուի նկատմամբ:
Ոսկե մեդալի համար գոտեմարտում Գասպար Տերտերյանը կմրցի Ղազախստանի ներկայացուցիչ Յուսուֆ Աշրապովի հետ:
Մարտիկ Պետրոսյանի մրցակիցը կլինի Իրանի ներկայացուցիչ Էսմայիլ Մոհմեդին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.