12:18  ,  13 հոկտեմբերի, 2026

Ռոնալդու. Շարունակում ենք աճել

Սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում արված գրառումով անդրադարձել է Ասիայի Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում ուզբեկական «Նեֆտչիի» նկատմամբ տարած հաղթանակին:

«Կարեւոր հաղթանակ այս երեկո: Շարունակում ենք աճել»,- գրել է Ռոնալդուն եւ հանդիպումից լուսանկար հրապարակել:  

Հիշեցնենք, «Ալ Նասրի» ուզբեկական «Նեֆտչիին» հաղթել է 3:1 հաշվով: Ռոնալդուն  աչքի է  ընկել 42-րդ րոպեին եւ խփել իր 981-րդ գոլը պրոֆեսիոնալ կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում