17:17  ,  12 հոկտեմբերի, 2026

Հայկ Մարտիրոսյանը՝ ACS SUPERCHESS թիմի կազմում Ռումինիայի չեմպիոն

Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

«ACS SUPERCHESS» թիմը հաղթանակ է տարել անցկացրած բոլոր 9 հանդիպումներում։

 Թիմի կազմը՝

ՄԳ Հայկ Մարտիրոսյան (Հայաստան)

ՄԳ Բոգդան-Դանյել Դյակ (Ռումինիա)

ՄԳ Իվան Սոկոլով (Նիդերլանդներ)

ՄԳ Դանիել Դարդհա (Բելգիա)

ՄԳ Կոնստանտին Լուպուլեսկու (Ռումինիա)

ՄԳ Ալեքսանդր Մոտիլյով (Ռումինիա)

ՖՎ Մատեյ-Անդրեյ Կոյչև (Ռումինիա)

ՄՎ Վլադիմիր Դոնչա (Ռումինիա)

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր՝ իր միջազգային վարկանիշը բարելավելով 7,8 կետով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print