Հոկտեմբերի 12-18-ը Լաս Վեգասում մեկնարկում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը մասնակցում է 9 ըմբիշով:
Արմեն Բաբալարյանի գլխավոր թիմից Լաս Վեգասի մրցագորգում կպայքարեն՝ Մանվել Խաչատրյանը (55 կգ), Յուրի Կարապետյանը (63 կգ), Յուրիկ Հովեյանը (67կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Սամվել Տերտերյանը (77 կգ), Մարտիկ Պետրոսյանը (82 կգ), Ռուբեն Գեւորգյանը (97 կգ) եւ Արամայիս Հարությունյանը:
Հայաստանի ներկայացուցիչներն իմացել են առաջին մրցակիցներին:
Մ23 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը որակավորման փուլում կմրցի ռումինացի Դենիս Միխայի հետ:
63 կգ քաշային Յուրի Կարապետյանի մրցակիցը մեկնարկում կլինի Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Պապագեորգիուն:
Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 67 կգ քաշային Յուրիկ Հովեյանը 1/16 եզրափակիչում կգոտեմարտի Չինաստանի ներկայացուցիչ Մուկի Յանի հետ:
Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ-20 աշխարհի չեմպիոն Գասպար Տերտերյանը (72 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի որակավորման փուլի Նիկա Բրոլաձեւ (Վրաստան) – Պետրո Ժիտովոզ (Հունգարիա) զույգի հաղթողը:
Մ23 Եվրոպայի չեմպիոն, Մ20 աշխարհի չեմպիոն Սամվել Տերտերյանը (77 կգ) որակավորման փուլում կհանդիպի Ռուսաստանը ներկայացնող Իրման Ալիեւին:
82 կգ քաշային Մարտիկ Պետրոսյանի մրցակիցը կլինի սերբ Օգնեն Յակովլեվիչը:
Երիտասարդների աշխարհի չեմպիոն Վիգեն Նազարյանը (87 կգ) որակավորման փուլում կգոտեմարտի Հնդկաստանի ներկայացուցիչ Կարան Կամբոջի հետ:
97 կգ քաշային Ռուբեն Գեւորգյանն ուժերը կչափի վրացի Լուկա Գաբիսոնիայի հետ:
Մ23 Եվրոպայի չեմպիոն, 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի որակավորման փուլի Ալի Իլյասով (Ռուսաստան) – Ախիլես Խրիսիդիս (Հունաստան):
Հոկտեմբերի 12-ին աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը տեղի կունենա 67 կգ, 72 կգ, 82 կգ, 97 կգ քաշային կարգերի նախնական գոտեմարտերը եւ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 21:30-ից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:32 , 12 հոկտեմբերի
15:10 , 12 հոկտեմբերի
14:21 , 12 հոկտեմբերի
13:39 , 12 հոկտեմբերի 
12:20 , 12 հոկտեմբերի
11:42 , 12 հոկտեմբերի 
10:23 , 12 հոկտեմբերի
09:35 , 12 հոկտեմբերի 
01:01 , 12 հոկտեմբերի 
00:33 , 12 հոկտեմբերի