22:17  ,  11 հոկտեմբերի, 2026

«Ինտերի» հայերեն հրապարակումը. Մխիթարյանի գոլային փոխանցումը Տյուրամին (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերը» սոցցանցերում հերթական հրապարակումն է արել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված::

Իտալիայի չեմպիոնն առանձնացրել է Ա սերիայի  6-րդ տուրում «Պարմայի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը:

«Մխիթարյանի գոլային փոխանցումը Թյուրամին:

Հետևեք մեզ՝ Հայաստանի մասին ավելի շատ բովանդակության համար»,- տեսանյութին կից հայերենով գրել է Միլանի «Ինտերը»:

Հիշեցնենք, որ հանդիպման 31-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ավագի արդյունավետ փոխանցումից հետո ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամ գրավեց «Պարմայի» դարպասը:  Հենրիխ Մխիթարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Պարման» 17-րդն է՝ 4 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news