Ֆուտբոլի Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերը» սոցցանցերում հերթական հրապարակումն է արել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված::
Իտալիայի չեմպիոնն առանձնացրել է Ա սերիայի 6-րդ տուրում «Պարմայի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը:
«Մխիթարյանի գոլային փոխանցումը Թյուրամին:
Հետևեք մեզ՝ Հայաստանի մասին ավելի շատ բովանդակության համար»,- տեսանյութին կից հայերենով գրել է Միլանի «Ինտերը»:
Հիշեցնենք, որ հանդիպման 31-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ավագի արդյունավետ փոխանցումից հետո ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամ գրավեց «Պարմայի» դարպասը: Հենրիխ Մխիթարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Ինտերը» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Պարման» 17-րդն է՝ 4 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:33 , 12 հոկտեմբերի 
23:58 , 11 հոկտեմբերի 
23:11 , 11 հոկտեմբերի 
22:17 , 11 հոկտեմբերի 
21:55 , 11 հոկտեմբերի 
20:50 , 11 հոկտեմբերի
19:35 , 11 հոկտեմբերի 
18:04 , 11 հոկտեմբերի
10:12 , 11 հոկտեմբերի
09:03 , 11 հոկտեմբերի