Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում փոխչեմպիոն «Նոան» հյուրընկալվեց
«Սարդարապատին» եւ հաղթեց 1:5 հաշվով։
13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Նոայի» 30-ամյա իսպանացի հարձակվող Մարիո Գոնսալեսը։
44-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց պորտուգալացի պաշտպան Դավիդ Սուալեհե:
1 րոպե անց ռումինացի կիսապաշտպան Վալենտին Կոստակեն երրորդ գնդակն ուղարկեց «Սարդարապատի» դարպասը։
Երկրորդ խաղակեսում աչքի ընկան խորվաթ հարձակվող Մարին Յակոլիշը եւ 22-ամյա սերբ հարձակվող Մարկո Լազետիչը։
Ավելացված ժամանակում «Սարդարապատի» կազմում 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Լեւոն Պետրոսյանը։
«Նոան» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղուսակը, «Սարդարապատը» 5-րդն է՝ 12 միավոր։
Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր
«Սարդարապատ» - «Նոա»՝ 1:5
Լեւոն Պետրոսյան, 11 մ, 90+4 - Մարիո Գոնսալես, 13, Դավիդ Սուալեհե, 44, Վալենտին Կոստակե, 45, Մարին Յակոլիշ, 76, Մարկո Լազետիչ, 83
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:58 , 11 հոկտեմբերի 
23:11 , 11 հոկտեմբերի 
22:17 , 11 հոկտեմբերի 
21:55 , 11 հոկտեմբերի 
20:50 , 11 հոկտեմբերի
19:35 , 11 հոկտեմբերի 
18:04 , 11 հոկտեմբերի
10:12 , 11 հոկտեմբերի
09:03 , 11 հոկտեմբերի
01:04 , 11 հոկտեմբերի