15:55  ,  9 հոկտեմբերի, 2026

ԱԱ. Արման Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Զելիմ Կոցոեւին

Բաքվում անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնությունում ռուսաստանցի Արման Ադամյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

2023թ. աշխարհի չեմպիոնը 1/8 եզրափակիչում պարտության մատնեց 2024թ. Օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնության չեմպիոն, Ադրբեջանը ներկայացնող Զելիմ Կոցոեւին, որը 2018 թվականից պարտվել է Արման Ադամյանի հետ բոլոր գոտեմարտերում։

Զելիմ Կոցոեւը Հյուսիսային Օսեթիայից է, հանխկինում ներկայացրել է նաեւ Ուկրաինան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print