09:15  ,  9 հոկտեմբերի, 2026

«Ինտեր». Մխիթարյանը երբեք չի հոգնում (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերը» սոցցանցերում տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզումներից եւ կից հայերեն գրառում կատարել:

«Մխիթարյանը երբեք չի հոգնում»,- նշված է գրառման մեջ:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ինտերն» ու «Ռոման»  13 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում