20:14  ,  29 մայիսի, 2022

«Սպարտակը» նվաճեց Ռուսաստանի գավաթը

Մոսկվայի «Սպարտակը» նվաճեց ֆուտբոլի Ռուսաստանի գավաթը՝ եզրափակիչում 2։1 հաշվով պարտության մատնելով Մոսկվայի «Դինամոյին»։

11-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Սպարտակի» հարձակվող Ալեքսանդր Սոբոլեւը։ 56-րդ րոպեին «Դինամոյի» պատասխան գոլը խփեց կիսապաշտպան Արսեն Զախարյանը։

«Սպարտակի» հաղթական գոլը 73-րդ րոպեին գրանցեց հոլանդացի հարձակվող Կվինսի Պրոմեսը։ Ավելացված 7-րդ րոպեին «Սպարտակի» դարպասին նշանակած 11 մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել «Դինամոյի» կիսապաշտպան Դանիիլ Ֆոմինը։

Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում հանդիպմանը հետեւել է 69 հազար հանդիսական։ Սա ռեկորդային ցուցանիշ է Ռուսաստանի գավաթի համար։

«Սպարտակը» դարձավ Ռուսաստանի քառակի գավաթակիր։ Նախորդ անգամ տիտղոսը նվաճել էր 2003 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում