16:02  ,  6 հոկտեմբերի, 2026

«Մանչեսթեր Սիթին» կհեռացվի Պրեմիեր լիգայից

Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները հաստատակամ են թույլ չտալու «Մանչեսթեր Սիթիի» պատիժը սահմանափակել միավորների հանումով՝ 9 տարի անընդմեջ 114 կետերով ֆինանսական խախտումերի համար։

Ակումբների ղեկավարները Պրեմիեր լիգային կպարտադրեն, որ «Մանչեսթեր Սիթին» առնվազն հաջորդ մրցաշրջանում չմասնակցի Պրեմիեր լիգայի առաջնությանը, հաղորդում է Sky Sports-ը։

Ակումբներն անհանգստացած են նաեւ իմիջային կորստով, որը հասցվում է Պրեմիեր լիգային «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության դիրքորոշմամբ։ Մանչեսթերյան ակումբը չի ընդունում մեղադրանքները եւ մտադիր է բողոքարկումով արդարացման հասնել։

Անկախ հանձնաժողովը պարզել էր, որ 2009/2010-2017/2018 մրցաշրջաններ ժամանակահատվածում՝

  • «Մանչեսթեր Սիթին» «ֆիկտիվ» պայմանագրեր է կնքել (որոնք խեղաթյուրել են կողմերի միջև իրական համաձայնագիրը) իր մի շարք առևտրային գործընկերների հետ, ինչպես նաև ապավինել է ուրիշների հետ կնքված «ֆիկտիվ» պայմանագրերին՝ ակումբի եկամուտները արհեստականորեն մեծացնելու և ծախսերը կրճատելու համար։
  • Ակումբը ներկայացրել է կեղծ ֆինանսական հաշվետվություններ և թաքցրել է իր ֆինանսների իրական վիճակը աուդիտորներից և ֆուտբոլային կարգավորող մարմիններից:
  • «Մանչեսթեր Սիթին» զգալիորեն գերազանցել է ինչպես Պրեմիեր լիգայի, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի ծախսերի սահմանաչափերը:
  • Պրեմիեր լիգայի հետաքննության ընթացքում «Մանչեսթեր Սիթին» բազմիցս խախտել է լիգայի նկատմամբ իր՝ համագործակցության և բարեխղճության պարտականությունները (չորս ենթադրյալ խախտումներից երեքը ապացուցվել են)։

Պատժամիջոցների հարցը կքննարկվի առանձին՝ հետագա լսումների ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում