13:01  ,  6 հոկտեմբերի, 2026

Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքական, քանի դեռ մարզիչը Ժեզուշն է

Սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվողը Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքական, քանի դեռ ազգային թիմը գլխավորում է Ժորժե Ժեզուշը, հաղորդում է  CNN Portugal-ը։

Ռոնալդուն սեպտեմբերի 30-ին լքել էր Պորտուգալիայի հավաքականը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, երբ ազգային թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը նախախաղային ասուլիսում հայտնել էր, որ Ռոնալդուն չի լինի մեկնարկային կազմում Դանիայի դեմ Ազգերի լիգայի խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English