15:05  ,  6 հոկտեմբերի, 2026

Զիդան․ Սա այն ֆուտբոլն է, որը մենք սիրում ենք

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է 4:1 հաշվով տնային հաղթանակը Բելգիայի թիմի նկատմամբ Ազգերի լիգայի չորրորդ տուրում։

«Սա այն ֆուտբոլն է, որը մենք սիրում ենք։ Եղան դժվարություններ, բայց դա խաղի մի մասն է։ Կարեւոր է շտկել սխալները, ինչը մենք արեցինք՝ անցկացնելով անհավանական երկրորդ խաղակես։

Առաջին խաղակեսում ինչ-որ բան պակասում էր, բայց հետո կարողացանք բեկել պայքարի ընթացքը։ Պահեստային խաղացողներին ասացի, որ նրանք կարող են փոխել ամեն ինչ, քանի որ բարձրակարգ խաղացողներ են»,- Զիդանի խոսքը մեջբերում է TF1-ը։

Մինչեւ 77-րդ րոպեին Ֆրանսիայի թիմը պարտվում էր 0:1 հաշվով, սակայն վերջին րոպեներին Մայքլ Օլիսեի դուբլի եւ Դեզիրե Դուեի ու Ռայան Շերկիի գոլերի շնորհիվ հասավ խոշոր հաշվով հաղթանակի։

Ազգերի լիգա, չորրորդ տուր

A լիգա, առաջին խումբ

Ֆրանսիա - Բելգիա՝ 4:1 (տեսանյութ)

Դեզիրե Դուե, 77, Ռայան Շերկի, 81, Մայքլ Օլիսե, 88, 90+1 - Դոդի Լուկեբակիո, 35

Իտալիա - Թուրքիա՝ 3:1 (տեսանյութ)

Ջանլուկա Սկամակա, 26, Ռիկարդո Կալաֆիորի, 64, Ֆրանչեսկո Էսպոզիտո, 87 - Արալ Շիմշիր, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում