15:05 6 հոկտեմբերի, 2026Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է 4:1 հաշվով տնային հաղթանակը Բելգիայի թիմի նկատմամբ Ազգերի լիգայի չորրորդ տուրում։
«Սա այն ֆուտբոլն է, որը մենք սիրում ենք։ Եղան դժվարություններ, բայց դա խաղի մի մասն է։ Կարեւոր է շտկել սխալները, ինչը մենք արեցինք՝ անցկացնելով անհավանական երկրորդ խաղակես։
Առաջին խաղակեսում ինչ-որ բան պակասում էր, բայց հետո կարողացանք բեկել պայքարի ընթացքը։ Պահեստային խաղացողներին ասացի, որ նրանք կարող են փոխել ամեն ինչ, քանի որ բարձրակարգ խաղացողներ են»,- Զիդանի խոսքը մեջբերում է TF1-ը։
Մինչեւ 77-րդ րոպեին Ֆրանսիայի թիմը պարտվում էր 0:1 հաշվով, սակայն վերջին րոպեներին Մայքլ Օլիսեի դուբլի եւ Դեզիրե Դուեի ու Ռայան Շերկիի գոլերի շնորհիվ հասավ խոշոր հաշվով հաղթանակի։
Ազգերի լիգա, չորրորդ տուր
A լիգա, առաջին խումբ
Ֆրանսիա - Բելգիա՝ 4:1 (տեսանյութ)
Դեզիրե Դուե, 77, Ռայան Շերկի, 81, Մայքլ Օլիսե, 88, 90+1 - Դոդի Լուկեբակիո, 35
Իտալիա - Թուրքիա՝ 3:1 (տեսանյութ)
Ջանլուկա Սկամակա, 26, Ռիկարդո Կալաֆիորի, 64, Ֆրանչեսկո Էսպոզիտո, 87 - Արալ Շիմշիր, 61
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.