Անգլիական «Տոտենհեմը» պատրաստ է 130 միլիոն եվրո առաջարկել Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի համար, հաղորդում է El Nacional-ը։
Լոնդոնյան ակումբը պատրաստ է Խուլիան Ալվարեսի հետ պայմանագրում ներառել նաեւ ընդունելի հրաժարագին, որը կհեշտացնի հետագայում նրա տեղափոխությունը «Բարսելոնա»։
Ամռանը կատալոնական ակումբը ցանկանում էր ձեռք բերել Ալվարեսին, սակայն «Աթլետիկոն» որոշեց չուժեղացնել անմիջական մրցակցին։ Ալվարեսը եւս ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա»։
Ալվարեսը 2024թ․ օգոստոսից է հանդես գալիս «Աթլետիկոյում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս։
Transfermarkt-ը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է100 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի