11:03 5 հոկտեմբերի, 2026Անգլիական «Տոտենհեմը» պատրաստ է 130 միլիոն եվրո առաջարկել Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի համար, հաղորդում է El Nacional-ը։
Լոնդոնյան ակումբը պատրաստ է Խուլիան Ալվարեսի հետ պայմանագրում ներառել նաեւ ընդունելի հրաժարագին, որը կհեշտացնի հետագայում նրա տեղափոխությունը «Բարսելոնա»։
Ամռանը կատալոնական ակումբը ցանկանում էր ձեռք բերել Ալվարեսին, սակայն «Աթլետիկոն» որոշեց չուժեղացնել անմիջական մրցակցին։ Ալվարեսը եւս ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա»։
Ալվարեսը 2024թ․ օգոստոսից է հանդես գալիս «Աթլետիկոյում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս։
Transfermarkt-ը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է100 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.