«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 11-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի China Open մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Սերբ թենիսիստը 4:6, 7:6 (7:2), 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 104-րդ ռակետ, չինացի Բու Յունչաոկետեին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 51 րոպե։
Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերեւի (Գերմանիա) եւ աշխարհի 250-րդ ռակետ Յունչեն Շանի դիմակայության հաղթողը։
China Open-ի մրցանակային հիմնադրամը 4 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի