20:06  ,  2 հոկտեմբերի, 2026

Արթուր Ղարիբյանը վնասվածք է ստացել Կիպրոս - Հայաստան հանդիպման նախավարժանքի ժամանակ

Ազգային հավաքականի հարձակվող Արթուր Ղարիբյանը («Ռոդինա», Ռուսաստան) վնասվածք է ստացել Ազգերի լիգայի C2 խմբի երրորդ տուրի Կիպրոս - Հայաստան հանդիպման նախավարժանքի ժամանակ, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Նրան մեկնարկային կազմում փոխարինել է Արթուր Միրանյանը («Իրոնի Տիբերիաս», Իսրայել):

Կիպրոս - Հայաստան հանդիպումը Նիկոսիայում մեկնարկել է Երեւանի ժամանակով 20:00-ին։ Հաշիվը չի բացվել՝ 0:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում