11:12  ,  2 հոկտեմբերի, 2026

Ռասմուս Հոյլունդը գոլը նշել է Ռոնալդուի ոճով, հետո էլ հրել է Պորտուգալիայի հավաքականի մարզիչին

Դանիայի հավաքականի եւ իտալական «Նապոլիի» 23-ամյա հարձակվող Ռասմուս Հոյլունդը Պորտուգալիայի դեմ Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում գոլը նշել է 41-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ոճով։ Հանդիպման ավարտից հետո էլ մոտեցել է Պորտուգալիայի հավաքականի 72-ամյա մարզիչ Ժորժե Ժեզուշին եւ հրել է նրան, հաղորդում է AS-ը։

Դանիան Պորտուգալիային պարտվել էր 2:4 հաշվով։

Ռոնալդուն լքել էր ազգային թիմը, երբ իմացել էր, որ Ժորժե Ժեզուշը մտադիր չէ Դանիայի դեմ խաղում իրեն խաղալու հնարավորություն տալ։ Ազգերի լիգայի նախորդ տուրի խաղում էլ Ռոնալդուն մնացել էր պահեստայինների թվում, Պորտուգալիան 2:1 հաշվով հաղթել էր Նորվեգիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news