11:12 2 հոկտեմբերի, 2026Դանիայի հավաքականի եւ իտալական «Նապոլիի» 23-ամյա հարձակվող Ռասմուս Հոյլունդը Պորտուգալիայի դեմ Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում գոլը նշել է 41-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ոճով։ Հանդիպման ավարտից հետո էլ մոտեցել է Պորտուգալիայի հավաքականի 72-ամյա մարզիչ Ժորժե Ժեզուշին եւ հրել է նրան, հաղորդում է AS-ը։
Դանիան Պորտուգալիային պարտվել էր 2:4 հաշվով։
Ռոնալդուն լքել էր ազգային թիմը, երբ իմացել էր, որ Ժորժե Ժեզուշը մտադիր չէ Դանիայի դեմ խաղում իրեն խաղալու հնարավորություն տալ։ Ազգերի լիգայի նախորդ տուրի խաղում էլ Ռոնալդուն մնացել էր պահեստայինների թվում, Պորտուգալիան 2:1 հաշվով հաղթել էր Նորվեգիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.