10:27  ,  2 հոկտեմբերի, 2026

China Open. Կարեն Խաչանովը հաղթեց երկրորդ շրջանում

Աշխարհի 26-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի China Open մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հայ թենիսիստը երկրոդ շրջանում մրցեց աշխարհի 96-րդ ռակետ, սլովակ Ալեքս Մոլչանի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 7:5, 6:3: Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 12 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 41-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչի եւ աշխարհի 58-րդ ռակետ, ֆրանսիացի Արթյուր Ժայի դիմակայության հաղթողը։

China Open-ի մրցանակային հինադրամը 4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news