11:35 1 հոկտեմբերի, 2026ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել՝ կիսվելով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հույզերով։
Կազմակերպության մամուլի ծառայությունը տեսանյութը մեկնաբանել է հետևյալ հումորային մակագրությամբ. «Երբ մայրիկն ասում է, որ կարող ես ճաշի համար ուտելիք պատվիրել»։
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում 2:0 հաշվով հաղթել է Լատվիային, երկրորդ տուրում 2:3 հաշվով պարտվել է Չեռնոգորիային։
Երրորդ տուրում Հայաստանի թիմը հոկտեմբերի 2-ին կխաղա Կիպրոսի դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.