18:04  ,  30 սեպտեմբերի, 2026

Արթուր Սերոբյան․ Իմ երկիրը ներկայացնելուց ավելի հրաշալի բան չկա

Հայաստանի ազգային հավաքականի և Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հարձակվող Արթուր Սերոբյանը գրառում է կատարել ինստագրամյան էջում։

«30 մրցախաղ ազգային հավաքականի կազմում, և գոլ խփելը այս նվաճումն ավելի առանձնահատուկ է դարձնում։ Ամեն անգամ, երբ այս մարզաշապիկով դուրս եմ գալիս խաղադաշտ, իսկապես յուրահատուկ բան եմ զգում։ Իմ երկիրը ներկայացնելուց ավելի հրաշալի բան չկա։ Ես հպարտ եմ այս թիմի հետ կիսած ամեն րոպեով, ամեն պայքարով և ամեն պահով», - գրել է Սերոբյանը։

Արթուր Սերոբյանը գոլ խփեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Չեռնոգորիայի դեմ խաղում: Եղիշե Մելիքյանի թիմը պարտվեց 2-3 հաշվով: Երրորդ տուրում Հայաստանի թիմը հոկտեմբերի 2-ին կմրցի Կիպրոսի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news