18:04 30 սեպտեմբերի, 2026Հայաստանի ազգային հավաքականի և Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հարձակվող Արթուր Սերոբյանը գրառում է կատարել ինստագրամյան էջում։
«30 մրցախաղ ազգային հավաքականի կազմում, և գոլ խփելը այս նվաճումն ավելի առանձնահատուկ է դարձնում։ Ամեն անգամ, երբ այս մարզաշապիկով դուրս եմ գալիս խաղադաշտ, իսկապես յուրահատուկ բան եմ զգում։ Իմ երկիրը ներկայացնելուց ավելի հրաշալի բան չկա։ Ես հպարտ եմ այս թիմի հետ կիսած ամեն րոպեով, ամեն պայքարով և ամեն պահով», - գրել է Սերոբյանը։
Արթուր Սերոբյանը գոլ խփեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Չեռնոգորիայի դեմ խաղում: Եղիշե Մելիքյանի թիմը պարտվեց 2-3 հաշվով: Երրորդ տուրում Հայաստանի թիմը հոկտեմբերի 2-ին կմրցի Կիպրոսի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.