«Փյունիկին» են միացել կոտդիվուարցի կիսապաշտպան Մոհամեդ Բամբան և նիգերիացի հարձակվող Սթիվեն Ալֆրեդը, հաղորդում է երեւանյան ակումբի կայքը։
21-ամյա Մոհամեդ Բամբան 2023 թվականին կարիերան սկսել է մոլդովական «Սակսան» թիմում, ապա 2024 թվականի հունիսին տեղափոխվել բելառուսական «Սմորգոն», որի կազմում անցկացրել է մեկուկես մրցաշրջան:
Մոհամեդ Բամբայի նախորդ թիմը Բելառուսի Բարձրագույն լիգայի ներկայացուցիչ «Տորպեդո-ԲելԱԶ»-ն էր, որտեղ հանդես է եկել այս տարվա հունվարից:
Կոտդիվուարցի ֆուտբոլիստը Բելառուսի Բարձրագույն լիգայում անցկացրել է 65 խաղ՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
28-ամյա Սթիվեն Ալֆրեդն կարիերան սկսել է Նիգերիայի «Կվարա Յունայթեդ» թիմում, ապա խաղացել է մոլդովական «Սակսանում» և ռուսական «Սոչիում»:
2019 թվականի հուլիսին Սթիվեն Ալֆրեդը վարձավճարով տեղափոխվել է «Փյունիկ» և թիմի կազմում ելույթ է ունեցել մինչև 2021 թվականի հունվար: Այդ ընթացքում նա «Փյունիկի» կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Սթիվեն Ալֆրեդը հանդես է եկել նաև բելառուսական «Սլուցկում», իսրայելական «Հապոելում» (Հադերա) ու «Մաքաբիում» (Հերցլիա), իսկ 2024 թվականի ամռանը ելույթները շարունակել է Մինսկի «Դինամոյում», որի կազմում այդ տարի դարձել է Բելառուսի չեմպիոն:
Ալֆրեդը դինամոյականների կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի 2024/25 թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկի» դեմ հանդիպումներին։ Պատասխան մրցախաղում նիգերիացին խաղավերջում իր թիմի համար 11-մետրանոց վաստակեց, որը կանխորոշեց դիմակայության ելքը։
Այդ մրցաշրջանում նա Մինսկի «Դինամոյի» կազմում մասնակցել է նաև Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության հիմնական փուլի հանդիպումներին։
Նիգերիացի ֆուտբոլիստը կես մրցաշրջան խաղացել է նաև Ռուսաստանի Առաջին լիգայի ներկայացուցիչ Յարոսլավլի «Շիննիկում»։
Սթիվեն Ալֆրեդի նախորդ թիմը Բելառուսի Բարձրագույն լիգայում հանդես եկող Ժոդինո քաղաքի «Տորպեդո-ԲելԱԶ»-ն էր, որի գույները պաշտպանել է 2025 թվականի հուլիսից։
Նիգերիացին Իսրայելի Բարձրագույն լիգայում մասնակցել է 26 հանդիպման՝ խփելով 2 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում, իսկ Բելառուսի Բարձրագույն լիգայում անցկացրած 45 խաղում դարձել է 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:09 , 30 սեպտեմբերի 
16:17 , 30 սեպտեմբերի
15:27 , 30 սեպտեմբերի
15:17 , 30 սեպտեմբերի
14:46 , 30 սեպտեմբերի
14:05 , 30 սեպտեմբերի
13:17 , 30 սեպտեմբերի
12:02 , 30 սեպտեմբերի
11:14 , 30 սեպտեմբերի
10:35 , 30 սեպտեմբերի