15:17  ,  30 սեպտեմբերի, 2026

Բուլղարիայում սպանել են «Բոտեւ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջը

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում սպանել են «Բոտեւ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Իլիյան Ֆիլիպովին, հաղորդում է Nova-ն։ Նա 53 տարեկան էր։ 

Նախնական տվյալներով՝ Ֆիլիպովը իր տան մոտ գլխի մահացու հրազենային վիրավորում է ստացել մեկ կրակոցից։

Պլովդիվի «Բոտեւ» ֆուտբոլային ակումբը ցավակցել է ակումբի նախագահի հարազատներին։

«Բոտեւը» Բուլղարիայի կրկնակի չեմպիոն է, քառակի գավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է երկրի սուպերգավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news