14:46  ,  30 սեպտեմբերի, 2026

Ազգերի լիգա․ Սպերցյանը՝ երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ազգերի լիգայի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ Sofascore-ի վարկածով։

Չեռնոգորիայի դեմ խաղում Սպերցյանը դարձել էր գոլի հեղինակ, Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտվել էր 2:3 հաշվով։ 

Դարպասապահ․ Կոշտա (Պորտուգալիա)։

Պաշտպաններ․ Մավրոպանոս (Հունաստան), Ականջի (Շվեյցարիա), Էլվեդի (Շվեյցարիա)։

Կիսապաշտպաններ․ Սպերցյան (Հայաստան), Գորդոն (Անգլիա), Այարի (Շվեդիա), Պալսոն (Իսլանդիա)։

Հարձակվողներ․ Յամալ (Իսպանիա), Զալեւսկի (Լեհաստան), Ֆելիշ (Պորտուգալիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news