22:34  ,  29 սեպտեմբերի, 2026

Գոլովինի դուբլի շնորհիվ Ռուսաստանը հաղթեց Իրանին

Ֆուտբոլի Ռուսաստանի եւ Իրանի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին Կազանի «Ակ Բարս Արենայում»։ 2:0 հաշվով առավելության հասավ Վալերի Կարպինի գլխավորած թիմը։

Դուբլի հեղինակ դարձավ «Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը։ Ռուսաստանի հավաքականի ավագն աչքի ընկավ 21-րդ եւ 36-րդ րոպեներին։

Հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Նամիբիայի, հոկտեմբերի 6-ին՝ Նիգերիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news