21:04  ,  29 սեպտեմբերի, 2026

«Բարսելոնան», «Ռեալն» ու ՊՍԺ-ն կպայքարեն 17-ամյա Սալիվանի տրանսֆերի համար

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան», փոխչեմպիոն «Ռեալ Մադրիդը» և Ֆրանսիայի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն հետաքրքրված են ՄԼՍ-ը ներկայացնող ամերիկյան «Ֆիլադելֆիա Յունիոնի» 17-ամյա կիսապաշտպան Կավան Սալիվանի ծառայություններով, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ավարտը:

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news