12:37  ,  29 սեպտեմբերի, 2026

Պորտուգալիայի թիմի մարզիչը՝ Ռոնալդուին խաղաժամանակ չտրամադրելու մասին

Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը պատմել է, թե ինչու սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին խաղաժամանակ չի տրամադրել Նորվեգիայի դեմ Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղում։ Պորտուգալացիները հաղթել էին 2:1 հաշվով։

«Մտածում էի նրան կես ժամով դուրս բերել խաղադաշտ։ Ես նույնիսկ այդպիսի պայմանավորվածություն ունեի Ռոնալդուի հետ, բայց խաղի ընթացքը թելադրեց իր պայմանները։ Ես որոշեցի, որ ամենահարմար պահը չէ նրան մարտի նետելու համար։ Ռամուշը լավ էր խաղում, գոլ խփեց, եւ ես որոշեցի, որ Ռամուշին փոխարինելու պահը չէ։ Ժամանակը գնում էր եւ վերջում արդեն պետք էր ապահովել հավասարակշռություն եւ պահել հաշիվը։

Առջեւում դեռ երկու հանդիպում կա։ Հնարավոր է՝ Դանիայի դեմ Ռոնալդուն կխաղա»,- Ժեզուշի խոսքը մեջբերում է  A Bola-ն։

Պորտուգալիան Դանիայի հավաքականին կհյուրընկալվի հոկտեմբերի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English