Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովի առաջին պաշտոնական այցով Հայաստանում է։
Առիթը սեպտեմբերի 29-ին Ծաղկաձորում մեկնարկող 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլն է։
Սեպտեմբերի 29-ին Թիմուր Տուրլովը հանդիպում կունենա նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանին կից գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմի հետ։ Կքննարկվեն շախմատի զարգացմանը, կրթական ծրագրերին և միջազգային համագործակցությանը վերաբերող կարևոր հարցեր։
38-ամյա Թուրլովը ծնվել է Մոսկվայում, 2010-ին տեղափոխվել է Ղազախստան, մինչեւ 2022 թվականն ունեցել է նաեւ Ռուսաստանի քաղաքացիություն, որից հրաժարվել է եւ ստացել Սենթ Քիթսի եւ Նեւիսի անձնագիր։ 2023-ից նա գլխավորում է Ղազախստանի շախմատի ֆեդերացիան։
Ղազախստանի ներկայացուցիչը գործարար է, Freedom Holding Corp միջազգային ֆինանսական խմբի հիմնադիր եւ ղեկավարմ է։
ՖԻԴԵ նախորդ նախագահը ռուսաստանցի Արկադի Դվորկովիչն էր, որը այս տարվա հուլիսին Եվրամիության պատժացուցակում ընդգրկվելուց հետո լիազորությունները փոխանցել էր աշխարհի 15‑րդ չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:56 , 29 սեպտեմբերի
10:46 , 29 սեպտեմբերի
10:25 , 29 սեպտեմբերի
09:08 , 29 սեպտեմբերի
00:44 , 29 սեպտեմբերի
23:53 , 28 սեպտեմբերի 
22:55 , 28 սեպտեմբերի 
22:48 , 28 սեպտեմբերի 
22:13 , 28 սեպտեմբերի 
21:49 , 28 սեպտեմբերի