ՖԻԴԵ նորընտիր նախագահն առաջին պաշտոնական այցով Երեւանում է

10:56   29 սեպտեմբերի, 2026

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովի առաջին պաշտոնական այցով Հայաստանում է։

Նա Ծաղկաձորում մասնակցել է 2026 թ. դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլի բացման արարողությանը։

Առաջնությունն անցկացվում է ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթության մեջ-2026» նախաձեռնության շրջանակում:

Եվրոպական փուլում լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը կնվաճեն WSTC մեծ եզրափակչի ուղեգրեր, որտեղ աշխարհի տարբեր մայրցամաքների ուժեղագույն դպրոցական թիմերը կմրցեն աշխարհի չեմպիոնի կոչման համար։

Մրցաշարին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել եվրոպական երկրների դպրոցական թիմեր, մարզիչներ, պատվիրակություններ և շախմատային համայնքի ներկայացուցիչներ: Մրցաշարը կազմակերպվում է ՖԻԴԵ-ի (Շախմատի միջազգային ֆեդերացիա), Միջազգային դպրոցական շախմատի ֆեդերացիայի (ISCF), Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և Եվրոպական շախմատի միության (ECU) համատեղ ջանքերով՝ գլխավոր գործընկեր Freedom Holding Corp.-ի աջակցությամբ։

Առաջնությունը կտևի մինչև հոկտեմբերի 3-ը:

Այցի շրջանակներում ՖԻԴԵ նախագահն այսօր կայցելի Երեւանի շախմատի ակադեմիա, որտեղ հանդիպում կունենա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։

Սեպտեմբերի 29-ին Թիմուր Տուրլովը հանդիպում կունենա նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանին կից գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմի հետ։ Կքննարկվեն շախմատի զարգացմանը, կրթական ծրագրերին և միջազգային համագործակցությանը վերաբերող կարևոր հարցեր։

38-ամյա Թուրլովը ծնվել է Մոսկվայում, 2010-ին տեղափոխվել է Ղազախստան, մինչեւ 2022 թվականն ունեցել է նաեւ Ռուսաստանի քաղաքացիություն, որից հրաժարվել է եւ ստացել Սենթ Քիթսի եւ Նեւիսի անձնագիր։ 2023-ից նա գլխավորում է Ղազախստանի շախմատի ֆեդերացիան։

Ղազախստանի ներկայացուցիչը գործարար է, Freedom Holding Corp միջազգային ֆինանսական խմբի հիմնադիր եւ ղեկավարմ է։

ՖԻԴԵ նախորդ նախագահը ռուսաստանցի Արկադի Դվորկովիչն էր, որը այս տարվա հուլիսին Եվրամիության պատժացուցակում ընդգրկվելուց հետո լիազորությունները փոխանցել էր աշխարհի 15‑րդ չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.